ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Ուղեղային իմպլանտի արդյունքում կաթվածահար տղամարդը նորից զգում է հպումները. news.am
![Ուղեղային իմպլանտի արդյունքում կաթվածահար տղամարդը նորից զգում է հպումները. news.am Ուղեղային իմպլանտի արդյունքում կաթվածահար տղամարդը նորից զգում է հպումները. news.am](up/article/big/file_42978_7105682.jpg)
30-ամյա Նաթան Քոուփլենդը, ով արդեն 10 տարի կաթվածահար է, կարողացել է հպումները զգալ ռոբոտ ձեռքի եւ գլխուղեղի կեղեւի տակ տեղադրված էլեկտրոդների շնորհիվ: Այս մասին հայտնել են University of Pittsburgh Medical Center-ի մասնագետները:
Ավելի քան 10 տարի առաջ Նաթանը վթարի է ենթարկվել եւ գործնականում անշարժունակ դարձել. նա միայն կարողացել է թեթեւակի ուսերը շարժել: Հինգ տարի առաջ նա համաձայնել է կամավոր մասնակցել Փիթսբուրգի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտություններին: Գիտնականները ցանկանում էին նոր մեթոդ փորձարկել, որը, նրանց կարծիքով, կաթվածահար մարդկանց կկարողանար վերադարձնել հպումը զգալու ունակությունը:
Անցյալ տարի հետազոտողները Նաթանի ուղեղի աջ կիսագնդի մեջ իմպլանտ են տեղադրել՝ 4 էլեկտրոդներ. կեղեւի այն շրջանում, որը պատասխանատու է աջ ձեռքին եւ մատներին հպումներն զգալու համար: Այդ էլեկտրոդներն ազդանշան էին ստանում ռոբոտ ձեռքից. պրոթեզի մատները սեղմելիս տղամարդը սեղմում էր զգում իր կաթվածահարված աջ ձեռքի մատներին: Փորձի ընթացքում Նաթանի աչքերը կապել են, եւ նա չէր տեսնում, թե գիտնականները երբ են սեղմում պրոթեզը. հիվանդը կարողացել է ճշգրիտ որոշել, թե որ մատն է սեղմել հետազոտողը:
Թե՛ հիվանդը, թե՛ գիտնականներն անչափ տպավորված են ստացած արդյունքից: Նախկինում ոչ մեկին չի հաջողվել համանման արդյունքի հասնել. վերջույթներից զրկված մարդիկ արհեստական ձեռքի միջոցով գործողություններ կատարելու հնարավորություն ունեցել են, սակայն այդ պրոթեզներով զգալ չեն կարողացել: Ներկայում ամեն ինչ կարող է փոխվել, եւ նոր պրոթեզներ կհայտնվեն, որոնք հիմնական ֆունկցիայից բացի իրենց տերերին կօգնեն զգալ հպումը:
Փորձը հնարավոր է դարձել միկրոէլեկտրոդները ստեղծած Blackrock Microsystems-ի ինժեներների եւ Johns Hopkins University-ի Applied Physics Lab լաբորատորիայի գիտնականների հետ համագործակցության շնորհիվ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Բժիշկները փորձարկել են սրտային անբավարարության բուժման նոր սխեմա. Medical Express Բժիշկները փորձարկել են սրտային անբավարարության բուժման նոր սխեմա. Medical Express](up/article/small/file_57235_5068913.jpg)
Ինչպես հայտնում է Medical Express-ը, սրտային անբավարարության բուժման նոր մեթոդները կարող են վերականգնել սրտի կառուցվածքային փոփոխությունները` թույլ տալով սրտին ժամանակի ընթացքում ռեգեներացիայի ենթարկվել...
![](images/calendar.png)
![Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը. oncology.am Հեղուկ բիոպսիայի համար չիպը կօգնի ախտորոշել շագանակագեղձի քաղցկեղը. oncology.am](up/article/small/file_55144_6095874.jpg)
Ավստրալիայի և Ռուսաստանի գիտնականները միկրոհիդրոդինամիկայի տեխնոլոգիայի հիման վրա սարք են ստեղծել, որի օգնությամբ կարելի է անջատել քաղցկեղային բջիջնրը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մեզի մեջ...
![](images/calendar.png)
![Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը. biostem.am](up/article/small/file_55034_3766818.jpg)
2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ...
![](images/calendar.png)
![Պարկինսոնյան հիվանդության բջջային թերապիան. biostem.am Պարկինսոնյան հիվանդության բջջային թերապիան. biostem.am](up/article/small/file_54779_4015134.jpg)
Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը...
![](images/calendar.png)
![Ստեղծվել է քաղցկեղի դեմ հզոր միջոց. oncology.am Ստեղծվել է քաղցկեղի դեմ հզոր միջոց. oncology.am](up/article/small/file_54297_9773718.jpg)
ԱՄՆ-ում Ջոնս Հոպկինս Համալսարանի գիտնականները ստացել են մի պրեպարատ, որը պաշարում է քաղցկեղի աճի համար անհրաժեշտ գլուտամինի նյութափոխանակությունը...
![](images/calendar.png)
![Ցավի բուժում՝ ողնուղեղի ստիմուլիացիա. nairimed.com Ցավի բուժում՝ ողնուղեղի ստիմուլիացիա. nairimed.com](up/article/small/file_53592_5708749.jpg)
Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...
![](images/calendar.png)
![Ցողունային բջիջները կարող են կաթվածահար եղած մարդանց վերադարձնել քայլելու ունակությունը. tsnndatun.am Ցողունային բջիջները կարող են կաթվածահար եղած մարդանց վերադարձնել քայլելու ունակությունը. tsnndatun.am](up/article/small/file_50914_6267967.jpg)
Տեխնիոնի գիտնականներն (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ) ուսումնասիրություն են կատարել ստորին վերջույթների կաթվածով առնետների վրա: Կրծողներին իրականացվել է ցողունային բջիջներով բուժման կուրս...
![](images/calendar.png)
![Բժիշկները հույս ունեն, որ ցողունային բջիջները կհաղթահարեն ծանր հիվանդությունները. biostem.am Բժիշկները հույս ունեն, որ ցողունային բջիջները կհաղթահարեն ծանր հիվանդությունները. biostem.am](up/article/small/file_50638_1402592.jpg)
Չինացի գիտնականները պլանավորում են պարզել, արդյո՞ք հնարավոր է սաղմնային ցողունային բջիջների օգնությամբ բուժել Պարկինսոնի հիվանդությունը և կուրությունը: Հիշեցնենք, որ պլյուրիպոտենտ բջիջները կարող են առաջացնել...
![](images/calendar.png)
![Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության ծառայության նոր որակ ՈՒԱԿ-ում. oncology.am Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության ծառայության նոր որակ ՈՒԱԿ-ում. oncology.am](up/article/small/file_48907_6687647.jpg)
Սիրելի հայրենակիցներ,
Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYwIECBA' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384